Մասիս Մայիլյանը վստահ է` Արցախի հետ ուղղակի և բաց երկխոսության հաստատումը կնպաստի տարածաշրջանում կայունության ամրապնդմանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի արտգործնախարարն ԱՄՆ-ի և Ֆրանսիայի քաղաքական և հասարակական շրջանակների կողմից Արցախի հետ ուղիղ կապեր հաստատելու վերաբերյալ նախաձեռնությունները համարում է կարևոր և ժամանակին արված քայլեր: Փետրվարի 19-ին լրագրողների հետ հանդիպմանը Արցախի ԱԳՆ Մասիս Մայիլյանը նշել է, որ դրանք կարևոր է հատկապես Արցախի մեկուսացմանն ուղղված Ադրբեջանի շարունակական փորձերի ֆոնին: «Կոնգրեսական Ֆրենկ Փալոնեի նախաձեռնած բանաձևը և Ֆրանսիայի ղեկավարությանն ուղղված՝ Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանի կոչը կարևոր հիշեցումն են այն բանի, որ մարդու իրավունքները համընդհանուր բնույթ ունեն, իսկ դրանց պահպանումը ողջ միջազգային հանրության պատասխանատվությունն է և չի կարող կախված լինել այնպիսի ոչ ազատ պետության քմահաճույքից, ինչպիսին Ադրբեջանն է»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է նա:

Պաշտոնյան հատկանշական է համարել փաստը, որ Արցախը մեկուսացնելու Ադրբեջանի փորձերը դատապարտող և Արցախի իշխանությունների հետ ուղիղ կապեր հաստատելու կոչով նախաձեռնություններով հանդես են եկել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի քաղաքական և հասարակական շրջանակների ներկայացուցիչները, այն երկրների, որոնք Ռուսաստանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են։ «Արցախի և տարբեր երկրների միջև ուղղակի և բաց երկխոսության հաստատումը կնպաստեն տարածաշրջանում կայունության ամրապնդմանն ու գոյություն ունեցող խնդիրների լուծմանը։ Ավելին, միջազգային համագործակցությունը՝ հիմնված ներգրավման, այլ ոչ բացառման սկզբունքի վրա, նոր ազդակ կհաղորդի հակամարտության կարգավորմանը։ Արցախը կարևոր գործոն է տարածաշրջանային ճարտարապետությունում, որն իր պատասխանատու քաղաքականությամբ ձգտում է Հարավային Կովկասում վերջնական և կայուն խաղաղության հաստատմանը»,-նշել է Արցախի ԱԳ նախարարը:

Մասիս Մայիլյանի հիշեցրել է, որ նմանատիպ առաջարկություններով հանդես են եկել նաև Եվրոպական խորհրդարանի անդամներ, Եվրախորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի ղեկավար Ֆրանկ Էնգելը և Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Լարս Ադակտուսոնը։

Հայերեն Русский

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ

Ռուսաստանը կոչ է արել Լիբանանից դուրս բերել իսրայելցի զինվորականներին

ԵՄ համերաշխ է Հայաստանի հետ՝ Ռուսաստանի տնտեսական ճնշումների պայմաններում. Մարթա Կոս

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը կհետևի Հայաստանում խորհրդարանական ընտրություններին

Իտալիայի դեսպանը Հայաստանի նախագահին է ներկայացրել տնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված վերջին զարգացումները

Վերաքննիչ դատարանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքով

Հունիսի 5-ի միջոցառումների անոնս

Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել

Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին