Ինովացիա

Opportunity մարսագնացն առաջին «սելֆին» Է արել Մարսի վրա աշխատելու 14 տարվա ընթացքում

2 րոպեի ընթերցում

Opportunity մարսագնացն առաջին «սելֆին» Է արել Մարսի վրա աշխատելու 14 տարվա ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Opportunity ռովեր-վետերանն առաջին անգամ լուսանկարել Է ինքն իրեն՝ այս կերպ տոնելով Մարսի մակերեւույթի վրա աշխատելու 5000 օրը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է նախագծի պաշտոնական թվիթերը:

Անցած հանգստյան օրերին Opportunity մարսագնացը տոնել Է իր կյանքի հերթական կլոր ամսաթիվը. այն Մարսի մակերեւույթի վրա աշխատել Է 5 հազար օր՝ ապրելով 55 անգամ ավելի երկար, քան ակնկալում Էին դրա ստեղծողները: Այդ օրը NASA-ի երրորդ ռովերը պետք Է անցկացներ սովորական «աշխատանքային» ռեժիմով՝ տվյալներ ստանալով Մարսի մակերեւույթի երկրաբանության եւ նկարագրի մասին:

Opportunity-ի գիտական թիմը որոշել Է օգտակարը համատեղել հաճելիի հետ. դրա մասնակիցները օգտագործել են MI գիտական խցիկը, որը ներսարված Է մարսագնացի «ձեռքի մեջ»՝ ստանալու համար Մարսի մակերեւույթի վրա ինքն իրեն արած առաջին լուսանկարը: Դրա համար նրանք օգտվել են այն մեթոդիկայից, որը կիրառվում Է նրա հետնորդի՝ Curiosity ռովերի թիմի կողմից:

Curiosity, որը կարմիր մոլորակի մակերեւույթին վայրԷջք Է կատարել 2012 թվականի օգոստոսին, անցած ժամանակաշրջանում ստացել Է հարյուրավոր սելֆիներ՝ օգտագործելով բարձր լուծաչափի խցիկ, որը տեղակայված Է նրա ռոբոտացված ձեռքի մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում