Life

Մինի-տուն ոչ մեծ ընտանիքի համար. ինչ տեսք ունի Բելառուսի բնակչի ստեղծագործությունը

1 րոպեի ընթերցում

Մինի-տուն ոչ մեծ ընտանիքի համար. ինչ տեսք ունի Բելառուսի բնակչի ստեղծագործությունը

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսական ընտանիքը դպրոցական երեխայի հետ տեղափոխվել Է ընդամենը 16 քառակուսի մետր մակերեսով կոմպակտ գյուղական տուն: Տեսանյութում ցուցադրվեծ Է, թե ինչ կացարան Է կառուցել ընտանիքի ղեկավարը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Միհարկանի բնակարանն ընտանիքի գլխավորը՝ Վիկտոր Օսկիրկոն ինքն Է կառուցել՝ շինանյութերի վրա ծախսելով 2000 դոլար: Նախագծի գաղափարը նա վերցրել Է գերմանացի մի ճարտարապետից, որը կոմպակտ տներ Է կառուցում ուսանողների համար:

Տունն ունի բարձրության երեք մակարդակ, որոնց վրա հաջողվել Է տեղավորել ննջարանը, հյուրասենյակը, խոհանոցը եւ նույնիսկ զուգարանը՝ ջրացնցուղի համադրությամբ: Ճիշտ Է, տանտերերն ստիպված են լինում լողանալ զուգարանակոնքի վրա նստած:

Ընտանիքը սեփական տան մասին սկսել Է մտածել՝ հոգնելով վճարել ուրիշների բնակարանների վարձակալման դիմաց, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում