Ինովացիա

ԱՄՆ-ում մեկնարկել Է դեպի Մարս թռիչքի նմանակման նոր գիտափորձը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում մեկնարկել Է դեպի Մարս թռիչքի նմանակման նոր գիտափորձը
ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգներում մեկնարկել Է դեպի Մարս թռիչքի նմանակման նոր գիտափորձը: Այն արդեն վեցերորդ անգամ կազմակերպում Է Հավայիի նահանգի համալսարանը, իսկ ֆինանսավորում Է ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչությունը (NASA): Ինչպես իրադարձությունների վայրից հեռախոսով ՏԱՍՍ-ին հայտնել Է գիտափորձերի այդ շարքի գիտական ղեկավար Քիմ Բինսթեդը, Հավայիում նման հերթական նախագծի իրագործումն սկսվել Է ոչ մեծ ուշացմամբ: Գիտափորձին մասնակցում Է չորս մարդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հավայիի նահանգի համալսարանի վկայությամբ՝ այս անգամ կազմավորվել Է «ամենաինտերնացիոնալ անձնակազմը»: Դրա կազմում են երկու տղամարդ (ծնունդով Կորեայի Հանրապետությունից եւ Շոտլանդիայից, որոնցից մեկը մասնագիտությամբ Էկոնոմիկայի դասախոս Է Տեխասի նահանգի համալսարանում, իսկ երկրորդն՝ աստղաֆիզիկոս), ինչպես նաեւ երկու կանայք (Ավստրալիայի եւ Սլովակիայի քաղաքացիներ՝ գիտության ժողովրդականացնող եւ աստղակենսաբան):

Այժմ նրանք գտնվում են Մաունա Լոա քնած հրաբխի լանջին գտնվող հատուկ համալիրում, որը հեռավոր կերպով Մարսի բնապատկեր Է հիշեցնում: Այստեղ արտաքին աշխարհից գործնականում լիակատար մեկուսացման մեջ նրանք կանցկացնեն ութ ամիս:

NASA-ի եւ Հավայիի նահանգի համալսարանի փորձագետները հուսով են, որ Մաունա Լոայում ընթացող մեկուսացման գիտափորձերը կօգնեն նախապատրաստելու մարդու առաջին թռիչքը դեպի Մարս, որն ԱՄՆ-ում հուսով են իրականացնելու 2030-ական թվականներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում