Արցախում բնակվում են ճիշտ դաստիարակված մարդիկ. ռուս լրագրողը կիսվել է այցի իր տպավորություններով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական «Интересный мир» լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Իգոր Շիրյաևը Արցախի Հանրապետություն կատարած այցելությունից հետո վստահ է՝ Լեռնային Ղարաբաղը աշխարհի եզակի վայրերից է, որն իրական է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ֆեյսբուքյան իր էջում արած գրառմամբ նա կիսվել է այցելության վերաբերյալ իր տպավորություններով:

«Այցելելով աշխարհի շատ գեղեցիկ և էկզոտիկ վայրեր՝ Ղարաբաղը համարում եմ այն քիչ վայրերից մեկը, որը ես իրական եմ անվանում: Այո, կան ավելի բարձր լեռներ, ավելի էկզոտիկ բնություն, ավելի հարուստ երկրներ: Բայց Ղարաբաղն իրական է: Ի՞նչ եմ ներառում այդ բառի մեջ: Այստեղ բնակվում են ճիշտ դաստիարակված մարդիկ, ովքեր շատ բան են ապրել և զարմանալի կերպով այդքանից հետո ոչ թե ավելի վատ, այլ ավելի լավ մարդ են դարձել: Նրանք ոչ ոքից ոչինչ չեն խնդրում: Միակ ցանկությունն այն է, որ իրենց հանգիստ թողնեն և թույլ տան հանգիստ ապրել այն հողի վրա, որն իրենցն են համարում: Եվ այդ հարցում ես նրանց հետ լիովին համաձայն եմ: Բացի այդ, ես ոչ մի տեղ ինձ այդքան ազատ և միաժամանակ անվտանգ չեմ զգում, որքան Ղարաբաղում: Պարադոքսալ է՝ հաշվի առնելով այս երկրի դրամատիկ պատմությունն ու ոչ դյուրին ներկան, բայց փաստ»,- նշել է Շիրյաևը:

Նա շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր կազմակերպել էին իր այցը: Լրագրողը գոհունակությամբ է արձանագրել այն, որ կնոջ հետ սիրահարների տոնը նշել են արցախյան բարձրադիր ձյունոտ բնակավայրերից մեկում:

Միաժամանակ նրան ոգևորել է այն հանգամանքը, որ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում մարդիկ ճանաչել են իրեն՝ հայտնելով, որ նայում են իր լուսանկարներն ու կարդում հոդվածները:

Շիրյաևը նշել է, որ Արցախից վերադառնալուց հետո հավաքել է մեծ թվով լուսանկարներ և տեսանյութեր, որոնք կմշակվեն և կհրապարակվեն հոդվածների հետ:

Նրա ֆեյսբուքյան գրառման տակ շատերն են մեկնաբանություն թողել՝ կատակելով, որ այսուհետ պետք է խուսափի Բելառուս այցելելուց: Արցախ այցից հետո Մինսկում ձերբակալված, այնուհետև Ադրբեջանին արտահանձնված բլոգեր Ալեքսանդր Լապշինը ևս կատակել է՝ ադրբեջանական ակցենտավորմամբ ռուսերենով մեկնաբանելով, որ այցից հետո կհայտնվի Ադրբեջանի «սև ցուցակում»:

Միաժամանակ նա ուշադրություն է հրավիրել Բաքվի դատարանի պաշտոնական փաստաթղթում տեղ գտած ուղղագրական սխալի վրա:

Հայերեն English Русский

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին