Արցախ

Բակո Սահակյանն ընդունել է Արցախի Աֆղանստանի պատերազմի վետերանների միության անդամների

1 րոպեի ընթերցում

Բակո Սահակյանն ընդունել է Արցախի Աֆղանստանի պատերազմի վետերանների միության անդամների

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 15-ին ընդունել է Արցախի Աֆղանստանի պատերազմի վետերանների միության մի խումբ անդամների՝ կազմակերպության ղեկավար Եսայ Բալայանի գլխավորությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպմանը քննարկվել են կազմակերպության գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահը բարձր է գնահատել Աֆղանստանի պատերազմի վետերանների մասնակցությունն Արցախյան ազատամարտում՝ կարեւորելով նրանց ներդրումը մատաղ սերնդի հայեցի դաստիարակության գործում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում