Քաղաքականություն

Մենք հետևում ենք իրավիճակին. Շավարշ Քոչարյանը՝ ռուսական ռազմարդյունաբերական ընկերությունների նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների մասին

1 րոպեի ընթերցում

Մենք հետևում ենք իրավիճակին. Շավարշ Քոչարյանը՝ ռուսական ռազմարդյունաբերական ընկերությունների նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների մասին

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն անդրադարձավ ռուսական ռազմարդյունաբերական ընկերությունների՝ ԱՄՆ պատժամիջոցների ներքո հայտնվելուն և հարցին՝ արդյոք դա կարող է ազդել հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության վրա: «Եկեք առաջ չընկնենք, մենք հետևում ենք իրավիճակին, միևնույն է մենք շահագրգիռ ենք պահպանել այդ դաշտում մեր փոխգործակցությունը Ռուսաստանի հետ, ինչը մեր անվտանգության կարևոր բաղադրիչներից է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Քոչարյանը՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

Հարցին, այս առումով ամերիկյան կողմի հետ խորհրդակցություններ տարվո՞ւմ են՝ ԱԳ փոխնախարարն ասաց. «Չկա այդպիսի կոնկրետ հարց, որը հասունացած է, որը պահանջի թե ռուսական, թե ամերիկյան կողմի հետ բանակցություններ»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում