Հայաստանն ու Բուլղարիան ռազմավարական նշանակություն ունեն Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքի ստեղծման հարցում. Ռադև

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարիան և Հայաստանն ունեն մեկ ընդհանուր դիրքորոշում Պարսից ծոցը Սև ծովով Եվրոպային միացնող տրանսպորտային բազմամոդալ միջանցքի ստեղծման հարցում: Այս մասին ՀՀ նախագահական նստավայրում հայտարարեց Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը: «Մեր երկրները ռազմավարական նշանակություն ունեն բազմամոդալ միջանցքի ստեղծման հարցում: Ողջունում եմ նախագահ Սերժ Սարգսյանի գաղափարը, որ այս հարցը լինի շահագրգիռ երկրների տրանսպորտի նախարարների ուշադրության կենտրոնում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Բուլղարիայի նախագահը:

Նա նշեց, որ երկու երկրների ժողովուրդները նախագահներից ակնկալում են ավելի սերտ համագործակցություն: «Բուլղարիայում հայկական համայնքը ոչ միայն պահել իր ազգային ինքնությունը, այլև բացառապես լավ ու օգտավետ կերպով ընդգրկված է մեր երկրի հանրային, մշակութային ու պետական հարթակներում: Կարծում եմ` համայնքը կարող է ծառայել կենդանի կամուրջ մեր հարաբերությունների ամրապնդման գործում»,-ավելացրեց Ռումեն Ռադևը:

Անդրադառնալով տնտեսական համագործակցությանը` բարձրաստիճան հյուրը նկատեց, որ դրանք ավելի բարձր մակարդակի կարող են հասցվել: Նա ասաց, որ Բուլղարիայից Հայաստան ժամանած փոքր ու միջին ձեռնարկությունների ներկայացուցիչներն արդեն հանդիպել են հայաստանցի գործընկերների հետ ու համաձայնության են եկել հունիսին Բուլղարիայում անցկացնել գործարար համաժողով: «Մենք ողջունում ենք Եվրամիության հետ Հայաստանի համաձայնագիրը, քանի որ այն մեծ հնարավորություն է ստեղծում երկու պետությունների տնտեսական հարաբերությունների զարգացման հարցում»,-նշեց նախագահ Ռադևը:

Հայերեն English Русский

ԱՄՆ-ում մահացել է Վենեսուելայի նախագահին առնչվող քրեական գործը քննող դատավորը

Եվրամիությունը հրաժարվել է Կանադային ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ շնորհելու գաղափարից. լրատվամիջոց

Հայաստանը կարևորում է կայուն զարգացման 2030 օրակարգը՝ համոզված լինելով, որ այսօրվա առաջընթացը պետք է ուղեկցվի ապագա սերունդների հանդեպ պատասխանատվությամբ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Վոլոդիմիր Զելենսկին մանրամասներ է հայտնել

Ծանրորդ Գառնիկ Չոլաքյանը ընդհանուր հաշվարկում 18-րդն է

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 68-ի

Փլուզում՝ Երևանի Օտյան փողոցում. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ծառայողներ

ԱԳՄԱ նախարարն ընդդիմությանը կոչ է արել աջակցել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Պետք է արագացնենք գործողությունները՝ Մոնրեալի հռչակագրով համատեղ սահմանված նպատակներին հասնելու համար. Սարի Մուլտալա

Ես հանձնարարել եմ պարեկային ծառայողներին մեքենաները վարել փարոսիկներն անջատած. ՆԳ նախարար