Բրեդ Փիթը Լոս Անջելեսում երեք մեքենայով վթարի պատճառ է դարձել
1 րոպեի ընթերցում
![Բրեդ Փիթը Լոս Անջելեսում երեք մեքենայով վթարի պատճառ է դարձել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/02/922077.jpg)
ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան հայտնի դերասան Բրեդ Փիթը փետրվարի 5-ին Լոս Անջելեսում ավտովթարի պատճառ է դարձել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Daily Mail-ը, 54-ամյա դերասանը իր մոխրագույն Tesla ավտոմեքենայով բախվել է արծաթագույն Nissan Altima-ին, որն էլ իր հերթին հարվածել է սև Kia Soul-ին:
Հայկական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Nissan մակնիշի ավտոմեքենայի ղեկին եղել է հայ վարորդ:
Փիթը սովորական վարորդի նման դուրս է եկել մեքենայից, լուսանկարել է մեքենայի կրած վնասները: Այնուհետև վարորդները, ովքեր խիստ զարմացած էին վթարի վայրում հոլիվուդյան դերասանին տեսնելու առնչությամբ, Փիթի հետ փոխանակվել են համապատասխան տեղեկություններով: «Ուրախ էի հանդիպել ձեզ»,- հայ վարորդի հետ բաժանվելուց առաջ ասել է դերասանը՝ սեղմելով նրա ձեռքը: