Տարածաշրջանային

Գերմանական Deutsche Welle պարբերականը Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը անհիմն է համարում

3 րոպեի ընթերցում

Գերմանական Deutsche Welle պարբերականը Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը  անհիմն է համարում

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանական Deutsche Welle պարբերականն անդրադարձել է Ադրբեջանում 2018թ-ի ապրիլի 11-ին կայանալիք նախագահական արտահերթ ընտրություններին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Հեղինակավոր պարբերականը գրում է, որ Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու համար Իլհամ Ալիևի կողմից բերված փաստարկները բավարար չեն:

«Իլհամ Ալիևը արդեն երկար տարիներ է, ինչ իշխանության ղեկին է: Իլհամ Ալիևի Հայրը նախ եղել է անվտանգության ծառայության գեներալ, այնուհետև խորհրդային Ադրբեջանի ղեկավար: Հեյդար Ալիևը 2003թ-ին առողջական խնդիրների պատճառով իշխանությունը հանձնեց որդուն և նախագահական ընտրություններից քիչ անց մահացավ: Այդ ժամանակից սկսած Իլհամ Ալիևը մի քանի անգամ փոխեց Ադրբեջանի սահմանադրությունը: Սահմանադրական փոփոխություններով հանեց նախագահի թեկնածություն առաջադրելու սահմանափակումը և նախագահի պաշտոնավարման ժամկետը 5 տարուց դարձրեց 7 տարի»,-նշվում է պարբերականում:

Պարբերականը անդրադարձել է նաև արտահերթ ընտրությունների վերաբերյալ ադրբեջանական ընդդիմության առաջնորդներից Ալի Քերիմլիի հայտարարությանը:

«Ադրբեջանի ընդդիմադիր Ժողովրդական ճակատ կուսակցության նախագահ Ալի Քերիմլին արտահերթ ընտրությունների վերաբերյալ որոշումը որակել է որպես քարոզարշավի ժամանակի կրճատում և դրանով պայմանավորված ընդդիմության հնարավորությունների սահմանափակում: Ալի Քերիմլին նշել է, որ ալիևյան ընտանիքը արդեն 45 տարի է իշխում է Ադրբեջանում և դա հակասում է ժողովրդավարական պետության սկզբունքներին»,-գրված է պարբերականում:

Իլհամ Ալիևը 2003, 2008, 2013 թվականներին տեղի ունեցած ընտրություններում ընտրվել է Ադրբեջանի նախագահ: Ադրբեջանական ընդդիմությունը և միջազգային որոշ կազմակերպություններ պնդում են, որ այդ բոլոր ընտրությունները եղել են կեղծված: Շատ փորձագետներ գտնում են, որ Իլհամ Ալիևի նախաձեռնությամբ նախորդ տարի Ադրբեջանի սահմանադրության մեջ կատարված փոփոխություններն ու կնոջ` Մեհրիբան Ալիևայի նշանակումը երկրի առաջին փոխնախագահի պաշտոնում միտված է ալիևյան ընտանիքի իշխանության վերարտադրմանը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 5-ին ստորագրել է հրամանագիր երկրում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ:

Շահագործման է հանձնվել Չինաստան-Իրան-Եվրոպա երկաթուղային միջանցքի առաջին հերթը

Տարածաշրջանային

Շահագործման է հանձնվել Չինաստան-Իրան-Եվրոպա երկաթուղային միջանցքի առաջին հերթը

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը, ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել սահմանագոտու արևելյան հատվածի ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Ադրբեջան

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը, ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել սահմանագոտու արևելյան հատվածի ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Քաղաքականություն

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Քաղաքականություն

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Ադրբեջան

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Արտաքին քաղաքականություն

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Իրավունք

Շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում