Սպորտ

Սուսերամարտի Մ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Երևանում 

1 րոպեի ընթերցում

Սուսերամարտի Մ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Երևանում 

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանում կանցկացվի սուսերամարտի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: «Մեր առաջատարները պետք է լավ պատրաստվեն մրցաշարին: Ուզում ենք, որ խոցասուսերակիր Էմմա Պողոսովան հանդես գա մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի գավաթի երկու փուլերում: Բացի Էմմայից՝ Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն էդուարդ Օվիկյանը (խոցասուսեր) եւ Մայքլ Հովհաննիսյանը (ճկասուսեր): Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Երեւանի պետական համալսարանի մարզահամալիրում: Չենք կարող առաջնությունը մեկ դահլիճում անցկացնել, իսկ այնտեղ երեք լավ մարզադահլիճ կա, որոնք նորոգված են եւ համապատասխանում են անհրաժեշտ բոլոր չափորոշիչներին: Սուսերամարտի եվրոպական կոնֆեդերացիայի գլխավոր քարտուղարը գոհ էր պայմաններից»,- ասել է Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանը:

Առաջնությունը կկայանա ապրիլի 15-19-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում