Հայաստանը 2030թ. պլանավորում է հասնել պետություն-բիզնես փոխգործակցության 100 տոկոս թվայնացման

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը պլանավորում է 2030թ. հասնել պետություն-բիզնես փոխգործակցության 100 տոկոս և քաղաքացիներին ծառայությունների մատուցման ուղղությամբ 80 տոկոս թվայնացման: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, փետրվարի 2-ին Ալմաթիում կայացած «Օրվա թվային օրակարգը գլոբալիզացիայի դարաշրջանում» խորագրով ֆորումի ժամանակ, որին մասնակցել են ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները, հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: «2030թ. Հայաստանը պլանավորում է հասնել պետություն-բիզնես փոխգործակցության 100 տոկոս և քաղաքացիներին ծառայությունների մատուցման ուղղությամբ 80 տոկոս թվայնացման»,- հայտարարել է Կարեն Կարապետյանը:

Ֆորումի ընթացքում ունեցած ելույթում ՀՀ վարչապետը խոսել է Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման մասին: Նա ընդգծել է, որ արդեն մի քանի տարի այդ ոլորտում աճը կազմում է շուրջ 25 տոկոս, իսկ 2017թ. արդյունքներով պետք է հասնի 28-30 տոկոսի: Վարչապետը նշել է, որ հստակեցվել են Հայաստանի թվային զարգացման 6 կարևոր ուղղություններ՝ թվային կառավարություն, կիբեռանվտանգություն, մասնավոր հատված, ինստիտուցիոնալ հիմք, թվային հմտություններ և ենթակառուցվածքներ:

«Թվային տրանսֆորմացիան ոչ միայն առաջ քայլ է տեխնոլոգիական առաջընթացի ուղղությամբ, այլ կարճ ժամանակահատվածում տնտեսական կառավարման արդյունավետ համակարգ ունեցող պետություն դառնալու միակ հնարավորությունն է, դրան այլընտրանք չկա»,- ասել է ՀՀ վարչապետը:

Հայերեն العربية English Русский

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը

Անթալիայում ընթանում է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը