Արցախ

Արցախի նախագահն ընդունել է «Հայաստան» հիմնադրամի ներկայացուցիչներին

1 րոպեի ընթերցում

Արցախի նախագահն ընդունել է «Հայաստան» հիմնադրամի ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 2-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանին, հիմնադրամի փոխտնօրեն Արարատ Խլղաթյանին եւ «Տաշիր» ընկերությունների խմբի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպմանը, որին մասնակցում էին պետնախարար Արայիկ Հարությունյանը ու աշխատանքի, սոցիալական հարցերի եւ վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը, քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ «Տաշիր» ընկերությունների խումբը եւ բարերար Սամվել Կարապետյանը մշտապես հատուկ ուշադրություն են դարձնում Արցախին, եւ նրանց անմիջական մասնակցությամբ մեր հանրապետությունում իրականացվում են ռազմավարական նշանակության բազմաթիվ ծրագրեր՝ հույս հայտնելով, որ համագործակցության բարձր մակարդակը կպահպանվի նաեւ ապագայում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում