Քարիմովի կրտսեր դուստրը թողնում Է ՅՈՒՆԵՍԿՕ-ին առընթեր Ուզբեկստանի դեսպանի պաշտոնը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուզբեկստանի առաջին նախագահի կրտսեր դուստրը՝ Լոլա Քարիմովա-Տիլյաեւան, հայտնել Է, որ թողնում Է ՅՈՒՆԵՍԿՕ-ին առընթեր հանրապետության դեսպանի պաշտոնը:
«Այսօր իմ վերջին աշխատանքային օրն Է ՅՈՒՆԵՍԿՕ-ին առընթեր Ուզբեկստանի դեսպանի պաշտոնում»,-գրել Է նա Facebook-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Քարիմովան նշել Է, որ ինքը կշարունակի «աշխատել մշակույթի, կրթության, գիտության ու բնապահպանության ոլորտի նախագծերի իրագործման ուղղությամբ»: 2017 թվականի օգոստոսին Քարիմովա-Տիլյաեւան հայտարարել Էր, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ին առընթեր հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից հրաժարվելու Է ընտանիքի, անձնական նպատակների ու նախագծերի, ինչպես նաեւ հանրապետության առաջին նախագահ Իսլամ Քարիմովի հիմնադրամում աշխատելու պատճառով:
Բացի այդ, Քարիմովա-Տիլյաեւան գլխավորում Է Ուզբեկստանի «Դու մենակ չես» մանկական հասարակական ֆոնդը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: