Հասարակական

Հայաստանում հիմնանորոգվել Է ռուսական ռազմակայանի զինծառայողների երեխաների համար նախատեսված մանկապարտեզը

1 րոպեի ընթերցում

Հայաստանում հիմնանորոգվել Է ռուսական ռազմակայանի զինծառայողների երեխաների համար նախատեսված մանկապարտեզը

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ռուսական ռազմակայանի՝ Գյումրիի բնակելի զինվորական ավանի տարածքում ավարտվել Է ՌԴ պաշտպանության նախարարության մանկապարտեզի բարեկարգումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում, կատարվել Է հարկաբաժինների հիմնանորոգում, փոխվել Է տանիքը, տեղակայվել են ջեռուցման, Էլեկտրամատակարարման, կոյուղու եւ օդափոխության նոր համակարգեր:

Նախադպրոցական կրթական հաստատությունը նախատեսված Է ռուսական զորամիավորման զինծառայողների հարյուր երեխա տեղավորելու համար: Ավելի քան 2 հազար քառակուսի մետր տարածքում դասարաններ, խաղասենյակներ, հանգստի եւ սննդի ընդունման սենյակներ են հանդերձվել նախադպրոցական տարիքի հինգ խումբ երեխաների համար: Մանկապարտեզն ունի նաեւ խոհանոց, մարզասրահ, հոգեբանի, լոգոպեդի, երաժշտության ուսուցչի համար նախատեսված կաբինետներ: Մինչեւ 2018 թվականի վերջը բնակելի զինվորական ավանի տարածքում պլանավորվում Է կառուցել մարզադաշտ, խաղային ու մարզական հրապարակներ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում