Ֆիննախը քննարկում է շահութահարկի և եկամտահարկի փոխհատուցման մեխանիզմների ներդրման հարցը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարարությունը Հարկային օրենսգրքում ամրագրված արտադրության հարկատեսակների մասով խորը վերլուծություն է կատարում` փորձելով արտադրության հարկային բեռի նվազեցման հետևանքով պետական բյուջեի եկամուտների հնարավոր կորուստների փոխհատուցման մեխանիզմներ մշակել: Այս կապակցությամբ գերատեսչությունը դիմել է Արժույթի միջազգային հիմնադրամին տեխնիկական աջակցության նպատակով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց նախարար Վարդան Արամյանը: «Կարծում ենք այն հարկատեսակները, որով հարկում ենք արտադրությունը` շահութահարկն ու եկամտային հարկը, տարածքային տեսանկյունից մրցունակության խնդիր են ունենում, որովհետև հարևան Վրաստանում երկուսն էլ մեզանից ցածր են: Պարզապես խնդիրը նրանում է, որ մենք չենք կարող վերցնել ու դրանք իջեցնել: Որոշակի փոխհատուցում պետք է լինի, ուսումնասիրում ենք, թե ինչի վրա տեղափոխենք այդ ծանրությունը, որ կարողանանք ծախսերը սպասարկել: Չենք կարող անընդհատ պարտք վերցնել ու ընթացիկ ծախսերը ֆինանսավորել»,-ասաց Վարդան Արամյանը: Նախարարն ընդունված մոտեցում է համարում այն, որ սպառումը, թե արտադրությունը հարկելու երկընտրանքի դեպքում որոշում է կայացվում հօգուտ սպառման հարկման, քանի որ այդ պարագայում չեն խոչընդոտում տնտեսական աճին:

Ինչ վերաբերում է Հարկային օրենսգրքով ուղևորափոխադրումների հարկումը հաստատագրվածից արտոնագրային վճարին անցնելուն, նախարարը նշեց, որ դա ֆիսկալ նպատակ չի հետապնդել, պարզապես համակարգերը ներդաշնակեցվել են, ինչն էլ որոշակի ազդեցության է հանգեցրել: «Հիմա ուսումնասիրում ենք, թե այդ ներդաշնակեցումը որքանով կարող է ճնշել ուղևորափոխադրման սակագների վրա, ինչպես դա շտկենք, որ թանկացում տեղի չունենա: Նոր արտոնագրային վճարները գործակիցներ չունեն`ի տարբերություն նախորդ հարկատեսակի: Այդ գործակիցներով փորձում էինք քաղաքային և միջքաղաքային տրանսպորտի սակագնի վրա որոշակիորեն ազդել, հիմա փորձում ենք իրավիճակը շտկել, որպեսզի հասարակական տրանսպորտն այդ բեռն իր վրա չզգա»,-ասաց նախարարը: Նրա խոսքով` ծխախոտի և ալկոհոլի դեպքում ունեցել են ֆիսկալ նպատակ ակցիզային հարկը բարձրացնելով, ինչն արդարացված է, քանի որ եթե մարդը շատ է ծխախոտ օգտագործում, ավելի շատ հարկ պետք է տա:

Չնայած Հարկային օրենսգրքում հնարավոր փոփոխություններին, Վարդան Արամյանը կարծում է` պետք է մշտապես ջանք գործադրել, որ Հարկային օրենսգրքին խորքային առումով հնարավորինս քիչ ձեռք տրվի, քանի որ անընդհատ փոփոխությունների գործընթացը կարող է վտանգավոր լինել: Այնուամենայնիվ նախարարի խոսքով` եթե կա որոշակի դժգոհություն, աղմուկ, պետք է հասկանալ դրա պատճառները: «Դու ցանկանալով տնտեսության 90 տոկոսի հարց լուծել, հնարավոր է 10 տոկոսի համար խնդիր ես ստեղծել, ու եթե այդ շտկումները քեզ համար ծախսատար ու պրոբլեմային չեն, մենք իհարկե, պատրաստ ենք քննարկել»,-հավելեց Վարդան Արամյանը:

Անի Նազարյան

Հայերեն English Русский

Մարմնամարզության աշխարհի այս առաջնությունում մեր սպասելիքներից ավելի բարձր արդյունք ստացանք. Հակոբ Սերոբյան

Շվեյցարացիները կքվեարկեն հրավառություններն արգելելու շուրջ

Ձերբակալվել են Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարն ու որդին

ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակը

Fast Shift-ն առաջարկում է մինչև 99 տոկոս զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համար

«Զատիկ»-ի կենտրոնի դաստիարակը հարվածել է անչափահաս սանի գլխին և մարմնի տարբեր հատվածներին. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից

Երևանում հանդիպել են ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու Նիդեռլանդների ԱԳ նախարարը

Արարատ Միրզոյանի և Նիդեռլանդների ԱԳ նախարարի ասուլիսը

Հայաստանն ու Գերմանիան COP17-ի շրջանակում ստորագրել են բնապահպանական համագործակցության հռչակագիր

Օլեշկիում սկսվել է «լռության ռեժիմը»՝ տեղի բնակիչների տարհանման համար