Գեղամյանը ՌԴ-ում Երևանից Նժդեհի արձանը հանելու քննարկումները այդ երկրի իշխանությունների դեմ ուղղված սադրանք է համարում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական հանձնաժողովի հայաստանյան կողմի համանախագահ Արտաշես Գեղամյանը Երևանից Գարեգին Նժդեհի արձանը հանելու վերաբերյալ Ռուսաստանում մեկնարկած ստորագրահավաքը տարրական սադրանք է համարում, որը նախևառաջ ուղղված է Ռուսաստանի իշխանությունների դեմ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արտաշես Գեղամյանն ընդգծեց, որ ստորագրահավաքի նախաձեռնողները կամ բացարձակապես անտեղյակ են սեփական երկրի պատմությանը, կամ թշնամաբար են մոտենում Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական դաշնակցության էլ ավելի խորացմանը: «Այդ ամենը մի նպատակ է հետապնդում` Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք նախագահական ընտրություններից առաջ ամեն ինչ անել, որպեսզի Ռուսաստանի և նրա ամենահավատարիմ և նվիրված դաշնակցի միջև սեպ խրեն, ապակայունացնեն իրավիճակը, որը, ինչ խոսք, կշեղի ռուս ընտրողների ուշադրությունը: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այդ դավադրության հեղինակներին, որովհետև իրենք ժամանակից շուտ իրենց քարտերը բացահայտել են, հնարավորություն են ընձեռել մեզ ազգովի համապատասխան հակահարված հասցնել նրանց հերթական սադրանքին. նրանց` շռայլորեն ֆինանսավորվող քարտը մարված է»,- ասաց Գեղամյանը:

Հարցին` թեմայի վերաբերյալ զրուցե՞լ է ռուս գործընկերների հետ, Գեղամյանը բացասական պատասխան տվեց. «Բացարձակապես, եթե ես հանկարծ քաղաքական կարճատեսություն դրսևորեմ և այդ հարցը դարձնեմ այդպիսի բարձր մակարդակի քննարկման առարկա, կնշանակի ես ջուր եմ լցնում դրա հրահրողների ջրաղացին, այն է` կարևորություն եմ տալիս: Թող իրենք 200 հազար գնված մարդկանց կամ տգետների ստորագրություն հավաքեն, սակայն դա անգամ իսկ մեզ իրավունք չի վերապահում չափից ավելի կարևորել սովորական, տարրական սադրանքը, որը նախևառաջ ուղղված է Ռուսաստանի Դաշնության իշխանությունների դեմ, Ռուսաստանի նախագահի դեմ, որովհետև ինքն այն թեկնածուն է, ով աչքի լույսի պես է պաշտպանում հայ-ռուսական ռազմաքաղաքական դաշնակցությունը: Մենք չպետք է խաղանք մեզ «թելադրված» սցենարի մեջ»,- ընդգծեց Գեղամյանը:

Դիտարկմանը, թե օրերս Պետական Դումայում թեմայի վերաբերյալ կլոր սեղան-քննարկում է եղել, պատգամավորը պատասխանեց. «Թող քննարկեն: Թող քննարկեն, որպեսզի մենք կարողանանք բացահայտել, թե ովքեր են մեր թշնամիները Պետական դումայում, եթե այդպիսիք կան»:

Հայերեն

Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային

Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ

ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել

Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37,5 մլրդ դոլար. Պենտագոնը նոր ֆինանսավորում է խնդրել Կոնգրեսից

«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի

Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը

ՀԾԿՀ-ում ԵՄ փորձագետների մասնակցությամբ քննարկվում են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները

Կինոարտադրող լինելուս միակ պատճառն այն է, որ հայ եմ. Սև Օհանյան

Ինքնաբուժությունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան հենց վարակը. ինֆեկցիոնիստ Վիգեն Ասոյանը՝ ամռանը առողջությունը պահպանելու և վարակներից խուսափելու մասին

Եվրոպական ինդեքսներն աճել են - 21/07/26