Բաքվի Նիզամիի թաղամասի բնակելի շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել
1 րոպեի ընթերցում
![Բաքվի Նիզամիի թաղամասի բնակելի շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/01/920717.jpg)
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի Նիզամիի թաղամասում գտնվող բնակելի շենքերից մեկում պայթյուն է որոտացել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական cebhe.info-ն:
Նախնական տվյալների համաձայն` պայթյունի պատճառը եղել է գազի արտահոսքը:
Դեպքի վայրում աշխատում են Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական հաշվարկները:
Հաղորդվում է, որ հնարավոր է փլատակների տակ մնացած մարդիկ լինեն: