Վրաստանում սահմանն անօրինաբար անցնել ցանկացող բանգլադեշցիներ են ձերբակալվել
1 րոպեի ընթերցում
![Վրաստանում սահմանն անօրինաբար անցնել ցանկացող բանգլադեշցիներ են ձերբակալվել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/01/920583.jpg)
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում ձերբակալվել են Բանգլադեշի վեց քաղաքացի, ովքեր փորձել են անօրինական ճանապարհով հատել թուրք-վրացական սահմանը: Ինչպեսհաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ բանգլադեշցիները փորձել են անցնել Թուրքիա Ախալցխայի սահմանային անցակետից:
Մեղադրյալները ձերբակալվել են սահմանապահ ոստիկանության կողմից: Նման հանցանքի համար նախատեսվում է պատիժ՝ 4-5 տարի ազատազրկմամբ: