Երևանում հարգանքի տուրք մատուցվեց Հոլոքոստի և Ցեղասպանության զոհերի հիշատակին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 7 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հրեա ժողովուրդը իրեն պաշտպանված է զգում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունվարի 27-ին Երևանի Հոլոքոստի և Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյանը:

«Հունվարի 27-ին Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարը ազատագրվել էր Խորհրդային միության զորքերի կողմից: Այդ ճամբարում սպանվել էին ավելի քան 2 միլիոն մարդ: Հոլոքոստի և Ցեղասպանության զոհերի հուշարձանը Երևանում ստեղծվել է, որպեսզի չմոռացվի այդ սարսափելի պատմությունը և փոխանցվի հաջորդ սերունդներին: Ցավոք, այսօր աշխարհում նորից նկատվում են ֆաշիստական, քսենոֆոբիական և հակասեմական դրսևորումներ, սակայն Հայաստանում հրեա համայնքը իրեն պաշտպանված է զգում»,- ասաց Վարժապետյանը:

Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի ղեկավար Գագիկ Մինասյանը համոզված է, որ կգա մի օր և հրեա ժողովուրդը նույնպես կդատապարտի և կճանաչի Հայոց ցեղասպանությունը:

«Աշխարհի շատ երկրներում հիշում են Հոլոքոստի զոհերին և այդ հիշողությունը մեր մեջ է: Յուրաքանչյուրս այդ հիշողությամբ ապրում ենք: Հուշարձանի վրա գրված երկու բառերը «Ապրել. Չմոռանալ» հենց այն էություն է, որով պետք է պայքարենք նման երևույթների դեմ: Մարդկության կողմից չդատապարտված ոճիրներն իրենց մեջ շատ մեծ բացասական ներուժ կարող են պարունակել: Եթե երկրները չդատապարտեն մարդկության նկատմամբ ոճիրները, դրանք կարող են նորից ու նորից կրկնվել: Յուրաքանչյուր ժողովուրդ պետք է հասկանա, որ ինքն ունի պարտք ոչ միայն իր ցավը հիշելու, այլ նաև դիմացինի ցավը հիշելու: Մեկս մյուսի ցավը կիսելով կարող ենք մեր մարդկությունը ազատել ապագայում այդպիսի ոճիրները կրկնելուց: Ես առավել քան համոզված եմ, որ կգա ժամանակ և հրեա ժողովուրդը կդատապարտի և կճանաչի Հայոց ցեղասպանությունը` դրանով ևս մեկ քայլ կատարելով այն գերխնդրի լուծմանը, որը մեր բոլորի ցանկություն է, որպեսզի ապագա սերունդները զերծ մնան այդպիսի ողբերգությունից»-, ընդգծեց Մինասյանը:

Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանՌիչարդՄիլսը շնորհակալություն հայտնեց հայ ժողովրդին, որ Հայաստանում հրեա համայնքին հնարավորություն են ընձեռել ապրելու, զարգանալու և բարգավաճելու:

«Շատ հաճախ մարդկանց կարող է թվալ, թե աշխարհում կատարվող բոլոր չարիքները կանխելու համար իրենք շատ քիչ բան կարող են անել, սակայն հրեաների մոտ շատ լավ ու հետաքրքիր ասացվածք կա` աշխարհը փոխելու համար կարող եք սկսել օգնելով մեկ անձի: Այսօր այն օրն է, որ մենք կարող ենք օգնել մեկ մարդու, որպեսզի կարողանանք պայքարել ռասիստական, հակասեմական դրսևորումների դեմ»,- եզրափակեց Միլսը:

Հոլոքոստի և Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը հարգանքի տուրք մատուցեցին նաև հրեա համայնքի և այլ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, ինչպես նաև հայ-իսրայելական հարաբերություններում մեծ ներդրում ունեցած անձինք:

Հայերեն العربية English Русский

Սուրեն Պապիկյանն ու Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը քննարկել են Հայաստան-Հնդկաստան ռազմատեխնիկական գործակցությանը վերաբերող հարցեր

Իլհամ Ալիևը Բաքվում հանդիպել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոյի հետ

Ավելի քան 200 միլիոն դրամ արժողությամբ գույքն ապօրինի օտարելու գործով Արմեն Աշոտյանի և ևս 2 անձանց մասով նախաքննությունն ավարտվել է

Կոնգոյում էբոլայի ներկայիս բռնկումը դարձել է ամենամահաբերը երկրի պատմության մեջ

Քուշները ՀԱՄԱՍ-ի պաշտոնյաների հետ հանդիպումից հետո ժամանել է Իսրայել՝ Նեթանյահուի հետ բանակցությունների

Նաիր Տիկնիզյանը կարող է տեղափոխվել հունական «Օլիմպիակոս»

Բելգիայի հայտնի հայերը. ինչպես դուդուկը Վարդան Հովհաննիսյանին հասցրեց Եվրոպայի բեմեր

Ութ երկրի ԱԳ նախարարներ Իսրայելին մեղադրել են Գազայի շուրջ խաղաղության ծրագիրը խափանելու համար

Կալասը հայտարարել է աշնանը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների «ամենամասշտաբային» փաթեթի մասին

ՇՎՏՄ-ն կրկին թերլիցքավորում է արձանագրել «ԴԱՎՈ ՕԻԼ»-ի գազալցակայանում