Life

Կալինինգրադում անտուն կատուն տղային փրկել է ցրտից

1 րոպեի ընթերցում

Կալինինգրադում անտուն կատուն տղային փրկել է ցրտից

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Կալինինգրադի շրջանում կատուն ցախատանը ողջ գիշեր ջերմացրել է կորած 13-ամյա տղային: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին:

Ավելի ուշ տղան պատմել է, որ որոշել է բացակայել դասերից՝ այցելելու Կրասնոզամենսկ քաղաքում բնակվող տատիկին: Տանը, սակայն, բարեկամին չի գտել և որոշել է ոտքով վերադառնալ հետ: Սակայն նրան չի հաջողվել տուն վերադառնալ մինչև մութն ընկնելը, ինչից հետո ստիպված է եղել գիշերել ցախատանը, որտեղ նրան ընկերակցել է անտուն կատուն, որն էլ նրան ողջ գիշեր ջերմացրել է:

Ի նշան երախտագիտության՝ տղան կատվին վերցրել է իր հետ տուն և անգամ մեկ րոպե չի բաժանվում նրանից:

Ոստիկանությունը զրուցել է տղայի ծնողների հետ՝ հետագայում նման դեպքերը բացառելու նպատակով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում