Արցախ

Մեկ շաբաթում Ադրբեջանն Արցախի ուղղությամբ 2000 կրակոց է արձակել և ձեռնարկել դիվերսիայի տապալված փորձ

1 րոպեի ընթերցում

Մեկ շաբաթում Ադրբեջանն Արցախի ուղղությամբ 2000 կրակոց է արձակել և ձեռնարկել դիվերսիայի տապալված փորձ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հունվարի 21-27-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, բացի հրադադարի ռեժիմի վերոնշյալ խախտումներից, հունվարի 25-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, շփման գծի հարավարևելյան հատվածում հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների կանխարգելիչ գործողությունների արդյունքում՝ ադրբեջանական հատուկ ջոկատայինները հետ են շպրտվել:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում