Մշակույթ

ԱՄՆ-ում մյուզիքլ են բեմադրելու «Թութսի» կինոկատակերգության մոտիվներով

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում մյուզիքլ են բեմադրելու «Թութսի» կինոկատակերգության մոտիվներով
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թութսի» (1982 թ.) ամերիկյան կինոկատակերգությունն առաջիկայում նոր շունչ կստանա համանուն բրոդվեյյան մյուզիքլում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Playbill հանդեսը:

«Թութսի»-ն ռեժիսոր Սիդնի Փոլաքի կինոկատակերգությունն Է, որը, նկարահանվելով Դոն Մաքգվայրի եւ Լարի Քարթինի պիեսի մոտիվներով, բարձր Է գնահատվել քննադատների կողմից եւ հսկայական ժողովրդականություն Է ձեռք բերել ամբողջ աշխարհի հանդիսականների շրջանում: ԱՄՆ-ում ժապավենը շահութաբերությամբ երկրորդն Է դարձել 1982 թվականին. 21 մլն դոլար բյուջեի դեպքում «Թութսի»-ն իր ստեղծողներին ավելի քան 177 մլն դոլար Է բերել:

Ֆիլմը տասն անգամ անվանակարգվել Է «Օսկար» մրցանակի եւ արդյունքում մեկ արձանիկ նվաճել կնոջ երկրորդ պլանի լավագույն դերի համար, որն ստացել Է դերասանուհի Ջեսիկա Լենգը:

Մյուզիքլը խոստանում Է պահպանել օրիգինալ ֆիլմի սյուժետային բոլոր հանկարծական փոփոխությունները: Գլխավոր դերը, որը կինոյում խաղացել Է դերասան Դասթին Հոֆմանը, բեմում կմարմնավորի Սանթինո Ֆոնթանան: Բեմադրության համար երաժշտությունը կգրի կոմպոզիտոր Դեւիդ Յազբեքը, իսկ լիբրետոն՝ Ռոբերտ Հոռնը: Թատերական ռեժիսոր Սքոթ Էլլիսն արդեն տվել Է նախագիծը գլխավորելու իր համաձայնությունը:

Ինչպես հայտնել Է Playbill-ը, «Թութսի»-ի պրեմիերան կկայանա 2018 թվականի աշնանը Չիկագոյում: Կանոնավոր ցուցադրությունները կսկսվեն 2019 թվականին բրոդվեյյան թատոններից մեկում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում