Վահրամ Բաղդասարյանի և Խոսրով Հարությունյանի օրենսդրական նախաձեռնությունն արժանացավ կառավարության հավանությանը 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի ու Խոսրով Հարությունյանի ներկայացրած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: «Երբ օրեր առաջ Ազգային ժողովում քննարկումներ և լսումներ եղան գնաճի շուրջ, այս հարցը ևս արծարծվեց, և Խոսրով Հարությունյանը հարց բարձրացրեց, որ նոր հարկային օրենսգրքի շրջանակում հնարավոր է որոշակի հարկման բեռի բարձրացում լինի ուղևորափոխադրումային ծառայություններ մատուցող ընկերությունների համար: Մեր պատասխանն այն էր, որ մենք այդ փոփոխությունները անելով՝ երբեք չենք ունեցել ֆիսկալ նպատակ, այսինքն՝ չենք ակնկալել, որ այդտեղից ունենալու ենք եկամուտների էական բարձրացում, ուղղակի խնդիրը նրանում է, որ 2012-2013 թվականից մեր քաղաքականությունը եղել է այն, որ երկու ռեժիմները ներդաշնակեինք. խոսքը վերաբերում է հաստատագրված և արտոնագրային վճարին, և աստիճանաբար հաստատագրված վճարից անցում ենք կատարել արտոնագրային վճարի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Նրա խոսքով՝ արտոնագրային վճարը չի ունեցել ճշգրտիչ գործակիցներ, քանի որ համակարգն այդպիսին է եղել, իսկ փոփոխությունների արդյունքում որոշակի ճգրտում, «թեթև բարձրացում», հնարավոր է, լինի:

«Մեր գործընկերներն, իհարկե, այս օրենսդրական նախաձեռնությունով առաջարկում են, որ այդ շտկման արդյունքում վերականգնվի 2017 թվականին նոր հարկման բեռը արտոնագրային վճարների մասով ուղևորափոխադրումներ իրականցնող տրանսպորտային միջոցների համար: Այդ մասով մենք դիտողություններ չունենք, կողմ ենք», - ասաց նա:

Արամյանի խոսքով՝ նախագծի նկատմամբ մոտեցումը դրական և նախաձեռնությունը կառավարության ընդհանուր սկզբունքների ներքո է:

Հայերեն

Երևանում կայացավ Արքայազն Թալալի անվան մրցանակաբաշխությունը՝ 1 միլիոն դոլար մրցանակային ֆոնդով

ԱՄՆ-ում մահացել է Վենեսուելայի նախագահին առնչվող քրեական գործը քննող դատավորը

Եվրամիությունը հրաժարվել է Կանադային ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ շնորհելու գաղափարից. լրատվամիջոց

Հայաստանը կարևորում է կայուն զարգացման 2030 օրակարգը՝ համոզված լինելով, որ այսօրվա առաջընթացը պետք է ուղեկցվի ապագա սերունդների հանդեպ պատասխանատվությամբ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Վոլոդիմիր Զելենսկին մանրամասներ է հայտնել

Ծանրորդ Գառնիկ Չոլաքյանը ընդհանուր հաշվարկում 18-րդն է

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 68-ի

Փլուզում՝ Երևանի Օտյան փողոցում. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ծառայողներ

ԱԳՄԱ նախարարն ընդդիմությանը կոչ է արել աջակցել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Պետք է արագացնենք գործողությունները՝ Մոնրեալի հռչակագրով համատեղ սահմանված նպատակներին հասնելու համար. Սարի Մուլտալա