ՊԲ-ում միջանձնային հարաբերությունների արդյունքում տեղի ունեցող սպանությունների թիվը նվազել է 2 անգամ. նախարար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում 2017 թվականին, 2015 թվականի համեմատ, միջանձնային հարաբերությունների արդյունքում տեղի ունեցող սպանությունների թիվը նվազել է 2 անգամ:

Այս մասին հունվարի 24-ին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը՝ ընդգծելով, որ հաշվի առնելով 2016 թվականի ապրիլին տեղի ունեցած ռազմական գործողությունները, 2017 թվականին արձանագրված միջադեպերի համեմատականն անց է կացվել 2015 թվականի հետ: Միջադեպերի քանակն աճել է 1-ով, սակայն կորուստների քանակը նվազել 9-ով: 116-ով նվազել են նաև վիրավորման դեպքերը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հարցին, թե միջանձնային հարաբերությունների արդյունքում տեղի ունեցող սպանությունները բացառելու նպատակով ՊԲ-ի կողմից ի՞նչ աշխատանքներ են տարվել 2017 թվականին, Մնացականյանն ասել է, որ հիմնական աշխատանքի ուղղությունն է, որպեսզի զորակոչվելուց հետո ավելի մանրակրկիտ ուսումնասիրվի տվյալ զինծառայողը, իսկ պաշտոնի նշանակելիս՝ ընտրությունը ճիշտ կատարվի:

«Այդ ուղղությամբ մենք աշխատում ենք: Սակայն պետք է շարունակենք ավելի խիստ պայքարել բանակում առկա արատավոր երևույթների դեմ: Այս գործում փորձում ենք ընդգրկել նաև իրավապահ մարմիններին, մասնավորապես՝ ռազմական ոստիկանությանը և քննչական ծառայությանը»,- նշել է Լ. Մնացականյանը և ավելացրել, որ հիմնականում զինվորների հետ աշխատանքներ տանում են անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով սպայական կազմը, հոգևոր սպասավորները և իրավաբանները:

Հայերեն

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով