ԱՄՆ-ում հաղորդավարուհին ուղիղ եթերում չի կարողացել զսպել ծիծաղը՝ պատմելով բիզոնների մասին
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դենվերի ABC 7 ալիքի հաղորդավարուհի Մոլլի Հենդրիքսոնը չի կարողացել ուղիղ եթերում զսպել ծիծաղը, երբ National Western Stock Show միջոցառման ժամանակ հարկ Է եղել պատմել Բիզոնի սապատի օրվա (Bison Hump Day) մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Դատելով ըստ ամենայնի՝ Հենդրիքսոնին ծիծաղեցրել Է բիզոնների վերաբերյալ արված արտահայտությունը:
«Բիզոնի սապատի օ՞ր: Եվ նրանք կարծում Էին, թե ես կկարողանա՞մ ինձ զսպել»,- գրել Է նա տեսանյութի մեկնաբանության մեջ, որը հրապարակվել Է Instagram-ում նրա Էջում: Բացի այդ, նրա գործընկեր Միթչ Ջելինքերը, դատելով ըստ ամենայնի, կադրի հետեւում ծիծաղեցրել Է նրան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: