Տարածաշրջանային

Էրդողանը հեռախոսազրույց կունենա Թրամփի հետ

1 րոպեի ընթերցում

Էրդողանը հեռախոսազրույց կունենա Թրամփի հետ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունվարի 24-ին հեռախոսազրույց կունենա Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին ինչպես հաղորդում է Milliyet-ը, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Փարիզ այցի ժամանակ: Առաջիկա հեռախոսազրույցի թեման ճշտվում է:

Հավանական է, որ բանակցությունների առանցքային թեման լինելու է սիրիական Աֆրինում քրդերի դեմ Թուրքիայի զինված ուժերի օպերացիան: Ավելի վաղ, Վաշինգտոնը Թուրքիային կոչ է արել ռազմական օպերացիան իր ծավալով և շարունակականությամբ սահմանափակել: Սակայն Էրդողանը քննադատության է ենթարկել այդ կոչը: Անկարան նաև կրկին սկսել է հորդորել ԱՄՆ-ին՝ դադարեցնել ռազմամթերքի մատակարարումը Սիրիայի քրդերին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում