Ադրբեջանական դատարանը ընդդիմադիր Գյոզալ Բայրամլիին դատապարտել է 3 տարվա ազատազրկման

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական Ղազախի շրջանի դատարանում հունվարի 23-ին տեղի է ունեցել Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության փոխնախագահ Գյոզալ Բայրամլիի դատավարությունը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:

Դատարանը Գյոզալ Բայրամլիին դատապարտել է 3 տարվա ազատազրկման:

Դատախազը պահանջել էր Բայրամլիին դատապարտել 4 տարվա ազատազրկման, իսկ մեղադրայլի պաշտպանը պահանջել էր ազատ արձակել մեղադրյալին՝ հաշվի առնելով մեղադրանքի անհիմն լինելը:

Բայրամլին վերջին խոքի ժամանակ նշել է, որ իր ձերբակալությունը և այս դատավարությունը պարունակում են քաղաքական մոտիվներ, ինչից հետո դատավորը թույլ չի տվել ավարտին հասցնել ասելիքը:

Գյոզալ Բայրամլին ձերբակալվել է 2017թ-ի մայիսի 25-ին վրացա-ադրբեջանական սահմանային մաքսակետում և մեղադրվում է մաքսանենգության մեջ: Ըստ Ադրբեջանական ոստիկանության հաղորդման` ադրբեջանական սահմանային անվտանգության ներկայացուցիչները Բայրամլիի մոտ հայտնաբերել էին չհայտարարագրված 12 հազար ԱՄՆ դոլար: Բայրամլին իր հերթին հայտարարել էր, որ այդ գումարը գցել են իր պայուսակի մեջ իրեն ձերբակալելու նպատակով և, որ իր ձերբակալությունը իշխանությունների պատվերն է:

Ադրբեջանում և նրա սահմաններից դուս գործող մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի շարթ կազմակերպություններ Բայրամլիին հայտարարել են քաղբանտարկյալ:

Հայերեն

Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային

Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ

Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ

Հուլիսի 13-ի միջոցառումների անոնս

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին

Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Մոջթաբա Խամենեին խոստացել է վրեժ լուծել հոր սպանության համար

Գերմանիայի ԱԳՆ-ն հայտնել է Լիբանանի վերաբերյալ Ֆրանսիայի հետ համատեղ նախաձեռնությամբ հանդես գալու մասին

ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է «Ճանապարհային ոստիկանության» անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունների մասին

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանիի հետ