Վարդան Արամյանը տնտեսական կայուն աճ ունենալու համար կարևորում է մասնավոր ներդրումների ներգրավումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում արդյունավետ սոցիալական քաղաքականություն իրականացնելու համար անհրաժեշտ է կայուն տնտեսական աճի ապահովում, ինչի համար կարևոր նախապայման է մասնավոր ներդրումների ներգրավումը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: «Արդյունավետ սոցիալական քաղաքականությունը պետք է լինի մեր առաջնահերթություններից մեկը: Սակայն մենք պետք է նայենք մեր հնարավորություններին և հասկանանք, թե ինչպես ենք իրականացնում այդ քաղաքականությունը: Եթե իրավիճակն այնպիսին է, որ ռեսուրսները չեն բավարարում, որ դու գնաս աշխատավարձերի և կենսաթոշակների կտրուկ բարձրացման, դա խնդիր է, որովհետև ապագայում, եթե տնտեսական աճը, օրինակ, 2 տոկոս եղավ, ինչպե՞ս ենք դա փոխհատուցելու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Արամյանը;

Նախարարն ընդգծեց, որ արդյունավետ սոցիալական քաղաքականություն իրականացնելու համար անհրաժեշտ է ունենալ առնվազն 5 տոկոս կայուն տնտեսական աճ: «Կայուն աճ ապահովելու համար մենք պետք է ներդրումներ, հատկապես մասնավոր ներդրումներ կատարենք»,- ասաց Արամյանը:

Նախարարը հիշեցրեց, որ 2012 թ. հետո Հայաստանում նվազագույն աշխատավարձը 32 հազար 500 դրամից բարձրացվել է և դարձել 55 հազար դրամ, ինչը շուրջ 67- տոկոսանոց աճ է. «Շատ ավելի լավ կլինի, որ մենք հետագայում էլ կարողանանք սոցիալական այդ քաղաքականությունը շարունակել, սակայն պետք է նայենք մեր հնարավորություններին: Մենք պետք է հաշվի առնենք, որ մեր պարտքի սպասարկման ծախսերը կազմում են մեր ընդհանուր ծախսերի 10 տոկոսը, իսկ դա փոքր գումար չէ: Դրա համար մենք բոլոր խնդիրներին պետք է խելացի մոտենանք՝ ավելի մեծ հասցեականություն սոցիալապես խոցելի խավերին, ընդհանուր զսպվածություն և ավելի մեծ ուշադրություն կապիտալ ծախսերին»,- եզրափակեց Վարդան Արամյանը:

Հայերեն English

Մարմնամարզության աշխարհի այս առաջնությունում մեր սպասելիքներից ավելի բարձր արդյունք ստացանք. Հակոբ Սերոբյան

Շվեյցարացիները կքվեարկեն հրավառություններն արգելելու շուրջ

Ձերբակալվել են Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարն ու որդին

ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակը

Fast Shift-ն առաջարկում է մինչև 99 տոկոս զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համար

«Զատիկ»-ի կենտրոնի դաստիարակը հարվածել է անչափահաս սանի գլխին և մարմնի տարբեր հատվածներին. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից

Երևանում հանդիպել են ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու Նիդեռլանդների ԱԳ նախարարը

Արարատ Միրզոյանի և Նիդեռլանդների ԱԳ նախարարի ասուլիսը

Հայաստանն ու Գերմանիան COP17-ի շրջանակում ստորագրել են բնապահպանական համագործակցության հռչակագիր

Օլեշկիում սկսվել է «լռության ռեժիմը»՝ տեղի բնակիչների տարհանման համար