Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտության միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տիգրան Մանսուրյանի Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված «Ռեքվիեմ» ստեղծագործությունն արժանացել է Դասական երաժշտության միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին «Ժամանակակից երաժշտություն» անվանակարգում: Մրցույթը տեղի է ունեցել ս. թ. հունվարի 18-20-ը Լյուքսեմբուրգում:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Տիգրան Մանսուրյանն ասաց, որ խորապես հուզված է մրցույթի կազմակերպիչների՝ իր երկի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքից և շնորհակալ:

«Ռեքվիեմ»-ը ներկայացված է նաև հունվարի 28-ին կայանալիք «Գրեմմի» 60-րդ հոբելյանական մրցանակաբաշխությանը «Լավագույն երգչախմբային ներկայացում» և «Լավագույն ժամանակակից դասական ստեղծագործություն»անվանակարգերում: Խոսելով «Գրեմմի»-ի մասին` Մանսուրյանն ասաց, որ, անշուշտ, սպասում է այդ կարևորագույն մրցանակաբաշխությանը: «Եթե մրցանակի արժանանամ, կարծում եմ` բոլորս էլ ուրախ կլինենք, եթե ոչ, Դասական երաժշտության միջազգային այս մրցանակը կա ու կա»,- կատակեց կոմպոզիտորը:

Մանսուրյանը ներկայումս լարված աշխատում է երեք ստեղծագործության վրա (փակագծերը չցանկացավ բացել), որոնք պետք է սուղ ժամկետներում ավարտին հասցնի:

Դասական երաժշտության եվրոպական միջազգային մրցանակաբաշխությունը սկսել է անցկացվել 2011 թվականի ապրիլի 6-ից Կաննում: Ժյուրին բաղկացած է տարբեր երաժշտական հեղինակավոր ամսագրերի երաժշտության քննադատներից:

Հայերեն English Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում