Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Դատական համակարգի աշխատողի օրվա առթիվ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Դատական համակարգի աշխատողի օրվա առթիվ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ուղերձում ասված է.

«Դատական համակարգի հարգելի՛ աշխատակիցներ եւ վետերաններ,

Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Դատական համակարգի աշխատողի օրվա առթիվ:

Մեր պետականաշինության գործընթացում կարեւոր տեղ է հատկացվում դատական մարմինների գործունեությանը եւ դրա արդյունավետ կազմակերպմանը վերաբերող հարցերին: Անկախ, արհեստավարժ դատական իշխանությունը յուրաքանչյուր պետության ներսում իրավունքի գերակայության, օրինականության եւ մարդու իրավունքների պաշտպանվածության հիմնաքարն է:

Այդ իսկ պատճառով այսուհետ էլ անհրաժեշտ միջոցառումներ կիրականացվեն դատական համակարգի շարունակական զարգացման ու կատարելագործման, դատական իշխանության եւ դատավորի լիարժեք անկախությունը երաշխավորող կառուցակարգերի ներդրման, դատական իշխանության ինքնուրույնության եւ ինքնակառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

Վստահ եմ, որ համակարգի աշխատակիցները կանեն հնարավորն իրենց առջեւ դրված խնդիրները պատշաճ մակարդակով լուծելու համար` արդարադատություն իրականացնելիս խստագույնս հետեւելով օրենքի տառին ու ոգուն:

Պետությունը կշարունակի ուշադրության կենտրոնում պահել դատական համակարգի աշխատողների աշխատանքային եւ սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման հարցերը:

Թանկագի՛ն բարեկամներ,

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ ձեր կարեւոր ու պատասխանատու աշխատանքում»:

Հայերեն English Русский

Սևանա լճի աղտոտում և հողերի դեգրադացում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Դատախազություն

Չինաստանի ԱԳ նախարարը Սոֆիայում հանդիպել է Բուլղարիայի վարչապետի հետ. BTA

Դատավարության մասնակցի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

1614,1 քմ մակերեսով մարզահամալիրի նկատմամբ ««Հայաստան» մարզական միություն» ՀԿ-ի սեփականության իրավունքի գրանցումը ճանաչվել է ոչ իրավաչափ. Դատախազություն

Հայաստանը դպրոցական սննդի կազմակերպման առաջատարներից. COP17-ում ներկայացվեց հայկական փորձը

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել համագործակցությունը նյութական պահուստի և պատրաստվածության ոլորտում․ ՆԳ նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցչին

Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կրկին գործընկերներից նախազգուշացում չի ստացել Ռուսաստանի հրթիռային հարձակումից առաջ

Հայաստանից ԱՄՆ արտահանվող դռների մեջ հայտնաբերվել է 37 900 տուփ ծխախոտ. ՊԵԿ-ի բացահայտումը

Կոնգոյում էբոլան տարածվել է նոր նահանգում, Քենիայում նոր դեպք է հաստատվել

COP17. ի՞նչ է սպասվում Կանաչ գոտում