ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հազվագյուտ լսնամաշկ օրանգուտանն ազատություն կստանա ձեռակերտ կղզում, որն ստեղծվել Է կամավոր մուծումների հիման վրա կոլեկտիվ ֆինանսավորման միջոցներով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է
«Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Mail հրատարակությունը:
Կապիկին որսագողերի գերությունից 2017 թվականի մայիսին ազատել Է Ինդոնեզիայի «Բոռնեոյի օրանգուտանների փրկության հիմնադրամը»: Նրան կոչել են Ալբա. լատիներենում այդ բառը նշանակում Է «սպիտակ»: Դա առաջին եւ միակ լսնամաշկ օրանգուտանն Է, բայց գիտնականները չեն բացառում այլ նման առանձնյակների գոյությունը:
Օրանգուտանի նոր տան համար փողը կենտրոնը հանգանակել Է ամբողջ աշխարհում: Ի վերջո բնապահպանները ջունգլիներում գնել են մի հողակտոր՝ 10 հեկտար մակերեսով, եւ դրա պարագծով փորել ջրանցք, որը ջուր են լցրել մերձակա գետից: Ալբայի հետ մեկտեղ կղզի կուղարկեն եւս երեք կապիկների, որոնց հետ նա բարեկամացել Է կենտրոնում:
Վերջին 75 տարում սումատրական օրանգուտանների թիվը, որոնց շարքին Է դասվում Ալբան, նվազել Է մոտավորապես չորս անգամ: Դրանք գրանցվել են Կարմիր գրքում եւ գտնվում են անհետացման եզրին: