Արցախ

Արցախի կառավարությունը խթանելու է արեւային էներգետիկայի հեռանկարային ուղղության աստիճանական զարգացումը

2 րոպեի ընթերցում

Արցախի կառավարությունը խթանելու  է արեւային էներգետիկայի հեռանկարային ուղղության աստիճանական զարգացումը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի կառավարությունը մտադիր է հանրապետությունում կայացած եւ բարձր արդյունավետություն ունեցող ջրային էներգետիկային զուգահեռ, խթանելու նաև արեւային էներգետիկայի հեռանկարային ուղղության աստիճանական զարգացումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ամփոփելով 2017 թվականի գործունեության արդյունքները եւ ներկայացնելով ընթացիկ տարվա հիմնական ծրագրերը՝ նման դիտարկում է կատարել Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը:

Խոսելով Արցախում վերականգնվող, մասնավորապես՝ արևային էներգետիկայի զարգացման մասին՝ ԱՀ պետական նախարարը հիշատակել է Շուշիի շրջանի Քարին տակ համայնքում բնակելի տները ջրատաքացման նպատակով արևային մարտկոցներով կահավորելու փորձնական ծրագիրը:

«Բացի Շուշիի շրջանից, համանման ծրագիր է կյանքի կոչվելու նաև Ասկերանի շրջանում, որտեղ հանրային նշանակության շինություններն անցնելու են վերականգնվող էներգիայի սպառման։ Ինչպես գիտեք, այս ծրագրերն իրականացվելու են նախորդ տարվա հեռուստամարաթոնի ժամանակ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հավաքագրած միջոցներով»,- նշել է նա:

Պետական նախարարի տեղեկացմամբ՝ նախատեսված է նաև Ասկերանի շրջանի Իվանյան բնակավայրում 1 մՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանի կառուցում, որը կյանքի է կոչվելու օտարերկրյա ներդրումային միջոցներով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում