Տնտեսություն

Կառավարությունը համայնքային զարգացմանն ուղղված 20-ից ավելի ծրագիր է ֆինանսավորել

1 րոպեի ընթերցում

Կառավարությունը համայնքային զարգացմանն ուղղված 20-ից ավելի ծրագիր է ֆինանսավորել

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համայնքային զարգացմանն ուղղված մոտ 150 ծրագրերից 57-ն արժանացել են դրական գնահատականի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:

Նրա խոսքով` հավանության արժանացած ծրագրերից ավելի քան 20-ն արդեն ֆինանսավորվել են 653 միլիոն դրամի սահմաններում, եւս երկու ծրագիր ֆինանսավորման փուլում են:

«Ծրագրերը հիմնականում մերժվել են` վարկ չունենալու պատճառով, իսկ պետությունն այդ կարգի ծրագրերին չէր կարող դրամաշնորհ տրամադրել»,- ասաց նախարար Լոքյանը:

Նա նշեց, որ տնտեսավարող սուբյեկտը ծրագիր իրականացնելու համար այսուհետ պետք է դիմի բանկ: «Բանկը կնայի գրավադրման խնդիրը, որից հետո տնտեսավարող սուբյեկտը կդիմի կառավարություն եւ վարկ կստանա, որի 6 տոկոսը կսուբսիդավորենք մենք»,-նշեց Դավիթ Լոքյանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում