Տարածաշրջանային

Ադրբեջանում տղամարդը ինքնահրկիզվել է

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանում տղամարդը ինքնահրկիզվել է

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Աղդաշի շրջանում հունվարի 15-ին ինքնահրկիզվել է նույն շրջանի 37-ամյա բնակիչ Գասանգա Սեխբյատովը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական 1news.az–ը:

Ինքնահրկիզման պատճառ է հանդիսացել այն հանգամանքը, որ ոստիկանները ցանկացել են նրա մեքենան տեղափոխել ոստիկանության տուգանային հրապարակ:

Սեխբյատովի մեքենան տուգանային հրապարակ տեղափոխելու պատճառ է հանդիսացել վարորդի առանց բանկի կողմից տրամադրված լիազորագրի այն վարելը:

Սեխբյատովը չէր կարողացել մարել բանկային պարտքերը, և նրա մեքենան դատարանի որոշմամբ կալանքի տակ էր վերցվել:

Սեխբյատովը որպես բողոքի նշան տեղում իր վրա բենզին է լցրել և ինքնահրկիզվել:

Ոստիկաններին և դեպքի վայրում հավաքված մարդկանց հաջողվել է մարել կրակը, ինչից հետո տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց:

Տղամարդու վիճակը գնահատվել է միջին աստիճանի ծանրության, և նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Ադրբեջանական հոգեբանների կարծիքով, ինքնասպանությունների, այդ թվում ինքնահրկիզման թվի մեծացման պատճառը կապված է նաեւ սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացման հետ: Մասնավորապես, այդ երկրում ինքնասպանությունները հաճախակիացել են տնտեսական ճգնաժամի ֆոնին մարդկանց ունեցած վարկային պարտքերի պատճառով:

2018-ի հունվարի 10-ինբանկին ունեցած պարտքերի պատճառով Ադրբեջանի Մասալիի շրջանի Շարաֆ գյուղի բնակիչ Ռագիֆ Զեյնալովն ինքնահրկիզվել էր շրջանային դատարանի շենքի առջև:

2017 թ. մայիսին Ադրբեջանումգործող Bank Respublika-ի մասնաճյուղերից մեկի առջև Բաքվի քաղաքացի Ռամիզ Մանաֆովը ինքնահրկիզվել էր բանկին ունեցած պարտքերի պատճառով:

Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է COP 29 կլիմայական գագաթնաժողովին

Արտաքին քաղաքականություն

Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է COP 29 կլիմայական գագաթնաժողովին

Շահագործման է հանձնվել Չինաստան-Իրան-Եվրոպա երկաթուղային միջանցքի առաջին հերթը

Տարածաշրջանային

Շահագործման է հանձնվել Չինաստան-Իրան-Եվրոպա երկաթուղային միջանցքի առաջին հերթը

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը, ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել սահմանագոտու արևելյան հատվածի ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Ադրբեջան

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը, ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել սահմանագոտու արևելյան հատվածի ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Քաղաքականություն

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Քաղաքականություն

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Ադրբեջան

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Արտաքին քաղաքականություն

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում