ՀՀԿ-ն երկրի Նախագահի թեկնածուի վերաբերյալ քննարկումները կսկսի հունվարին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ՀՀ Նախագահի թեկնածու առաջադրելու վերաբերյալ պաշտոնական քննարկում դեռ չի սկսել. իշխող կուսակցությունն այս հարցում նախաքննարկումների փուլում է։ ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ «Մինչև հանրապետության Նախագահի թեկնածուների առաջադրումը խորհրդարանը պետք է առաջադրի և ընտրի Բարձրագույն դատական խորհրդի 5 ներկայացուցչի։ Դա մենք կանենք փետրվարի ընթացքում, իսկ քննարկումները կսկսենք հաջորդ շաբաթվա ընթացքում: Նախագահի թեկնածուի հարցով մենք պաշտոնական քննարկում դեռ չենք սկսել: Մյուս շաբաթվանից, միգուցե, այդ քննարկումն էլ սկսենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Շարմազանովը:

Նա վստահեցրեց, որ հունվարի ընթացքում Նախագահի թեկնածուի վերաբերյալ քննարկումները կսկսեն: «Երբ կլինեն քննարկումները, մենք այդ մասին կհայտնենք: Ամեն ինչ ժամանակին կլինի»,- նշեց Էդուարդ Շարմազանովը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը շեշտեց, որ Նախագահի պաշտոնում առաջադրելու են թեկնածուի, ով կունենա լուրջ կենսագրություն և բարձր հեղինակություն:

Հարցին, ՀՀ Նախագահի պաշտոնում ՀՀԿ-ն դիտարկո՞ւմ է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի թեկնածությունը, Շարմազանովը պատասխանեց. «Գագիկ Հարությունյանը հերքել է, որ նման ցանկություն ունի, իսկ մենք հարգում ենք նրա որոշումը»։

Հայերեն English Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում