Քաղաքականություն

ԵԱՀԿ-ում նախագահող Իտալիան ԼՂ հարցում աջակցություն է հայտնել Մինսկի խմբի համանախագահներին

1 րոպեի ընթերցում

ԵԱՀԿ-ում նախագահող Իտալիան ԼՂ հարցում աջակցություն է հայտնել Մինսկի խմբի համանախագահներին

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Իտալիան իր աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Ինչպեսհաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ԵԱՀԿ մշտական խորհրդում հայտարարել է ԵԱՀԿ նոր գործող նախագահ, Իտալիայի արտգործնախարար Անջելինո Ալֆանոն՝ ներկայացնելով իր նախագահության առաջնահերթությունները և ծրագիրը:

«Լեռնային Ղարաբաղի հարցում մենք սատարում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին՝ գտնելու վերջնական համաձայնեցված լուծում այս հակամարտության համար»,- ասել է նա:

Ալֆանոն ընդգծել է, որ իրենց վերաբերմունքը նույնն է մնալու ձգձգված հակամարտությունների վերաբերյալ և որ ԵԱՀԿ-ում Իտալիայի նախագահության օրոք իրենք մշտապես այս հարցերը պահելու են իրենց ուշադրության կենտրոնում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում