Միջերկրածովյան եվրոպական երկրները կարեւորել են ԵՄ-ի ապագայի համաժողովրդական քննարկումները
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության միջերկրածովյան երկրների (Հունաստանի, Իտալիայի, Իսպանիայի, Կիպրոսի, Մալթայի, Պորտուգալիայի եւ Ֆրանսիայի) ղեկավարները, որոնք հունվարի 10-ին Իտալիայի մայրաքաղաքում հավաքվել Էին գագաթնաժողովի, հանդես են եկել ԵՄ-ի ապագայի հարցի շուրջը Միության քաղաքացիների համաժողովրդական կոնսուլտացիաների անցկացման օգտին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես հայտնել Է ANSA գործակալությունը, համապատասխան առաջարկությունը բովանդակում Է ամփոփիչ փաստաթուղթը, որն ընդունվել Է հանդիպման արդյունքներով: Գործալությունը նաեւ նշում Է, որ գաղափարը պատկանում Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, ինչպես նաեւ Եվրախորհրդարանի ընտրություններում ազգամիջյան նախընտրական ցուցակների վերաբերյալ առաջարկությունը:
Այս նախաձեռնությունը նույնպես հավանության Է արաժանացել միջերկրածովյան եվրոպացի գործընկերների կողմից: «Մենք բոլորս համաձայն ենք, որ քաղաքացիների հետ (այդ) կոնսուլտացիաներն անհրաժեշտ են՝ զարգացման ավելի արդյունավետ ռազմավարություններ մշակելու եւ Եվրոպայի համար ավելի մեծ ժողովրդավարություն երաշխավորելու նպատակով»,- ասել Է Մակրոնը հանդիպման ընթացքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: