ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Վայդենթալ քաղաքում տեղի Է ունեցել սուրբծննդյան տոնածառերի նետման ավանդական ամենամյա առաջնությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Առաջնության մասնակիցներն ուժերը չափել են երեք մրցակարգում. «նիզակի նետում», «մուրճի նետում» եւ «նետում բարձրություն»՝ որպես մարզագործիքներ օգտագործելով իրենց ժամկետը ծառայած սուրբծննդյան եղեւնիները: Վայդենթալում այս մրցաշարն անցկացվում Է արդեն 12 տարի: