Ինովացիա

Ճապոնիայում տիեզերական մանր աղբի հայտնաբերման ռադար են ստեղծում. «Իոմիուրի»

1 րոպեի ընթերցում

Ճապոնիայում տիեզերական մանր աղբի հայտնաբերման ռադար են ստեղծում. «Իոմիուրի»
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի JAXA օդատիեզերական գործակալությունը ռադար Է մշակում մինչեւ 10 սանտիմետր մեծությամբ «տիեզերական մանրաղբ» հայտնաբերելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 8-ին հայտնել Է «Իոմիուրի» թերթը:

Նրա տվյալներով՝ Օկայամա պրեֆեկտուրայում մինչ այժմ տեղակայված JAXA-ի ռադարն ի վիճակի Է մեր մոլորակի ուղեծրում հայտնաբերել միայն մեկուկես մետրից ավելի խոշոր օբյեկտներ: Նոր սարքը, որը ենթադրվում Է շահագործման հանձնել 2023 թվականին, մոտավորապես 200 անգամ ավելի զգայուն կլինի:

Դա անհրաժեշտ Է ուղեծրում մինչեւ 2000 կիլոմետր բարձրության վրա գտնվող արբանյակների հետ տիեզերական աղբի բախումը կանխելու ուղիներն ուսումնասիրելու համար:

Միաժամանակ, ինչպես գրում Է «Իոմիուրին», Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը պատրաստվում Է Յամագուտի պրեֆեկտուրայում կառուցել եւս մեկ ռադար, որը գեոսինխրոն ուղեծրում «տիեզերական աղբը» կհայտնաբերի մոտավորապես 36 հազար կիլոմետր բարձրության վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում