Life

Ձնե եւ սառցե քանդակների փառատոն Հարբինում

1 րոպեի ընթերցում

Ձնե եւ սառցե քանդակների փառատոն Հարբինում
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարբինի ձնե եւ սառցե քանդակների միջազգային փառատոնն անցկացվում Է ամեն տարի՝ սկսած 1963 թվականից: Հարբինը՝ Չինաստանի Հեյլունցզյանի նահանգի մայրաքաղաքը, աշխարհում սառցե եւ ձնե մշակույթի կենտրոններից մեկն Է: Պաշտոնապես Հարբինում փառատոնն սկսվում Է հունվարի 5-ին եւ տեւում Է մեկ ամիս: Սակայն ցուցանմուշները հաճախ բացվում են ավելի շուտ եւ, եթե եղանակը թույլ Է տալիս, մնում են ավելի երկար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սառցե քանդակները մշակվում են ինչպես արդի (օրինակ, լազերների), այնպես Էլ ավելի ավանդական գործիքների միջոցով (օրինակ՝ սառցե լապտերներ): Փառատոնում ձմեռային հանգիստը ներառում Է լեռնադահուկներ, լող Սունգարի գետի ձմեռային սառցանցքում:

Հարբինի փառատոնն աշխարհում սառցի եւ ձյան չորս խոշորագույն փառատոններից մեկն Է՝ Սապորոյի ձյան ճապոնական փառատոնի, Քվեբեկի կանադական ձմեռային կառնավալի եւ նորվեգական դահուկային փառատոնի հետ մեկտեղ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում