Ադրբեջանի արտաքին գերատեսչության «սև ցուցակում» տեղ գտած անձանց թիվը հասնում է 600-ի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Հիքմեթ Գաջիևը ԶԼՄ-ների հետ զրույցում ամփոփելով 2017-ին երկրի արտաքին քաղաքականության ոլորտում գրանցված արդյունքները նշել է, որ Ադրբեջանի ԱԳՆ անցանկալի անձանց ցուցակում ընդգրկվածների թիվը հասնում է 600-ի:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը զրույցում անդրադարձել է նաև 2017-ի սեպտեմբերի 22-ին Արցախ այցելած 4 թուրք մտավորականների գործին և նշել, որ այդ ուղղությամբ Թուրքիայի և Ադրբեջանի իրավապահ մարմինները քննարկումներ են անցկացնում:

Ադրբեջանի ընգծված վախի դրսևորումներից են սև ցուցակները, որոնք այդ երկիրը կիրառում է, որպես շանտաժի միջոց: Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը կազմել և վարում է Արցախ այցելած օտարերկրացիների սև ցուցակ, որում առկա են քաղաքական ու հասարակական գործիչների, բիզնեսմենների, լրագրողների և այլոց անուններ: Հոգեբանական ճնշում գործադրելուն ուղղված այս «դիվանագիտական գործիքը», թերևս, արդեն սպառել է իրեն և ավելի շատ վնասում է Ալիևի ռեժիմին, քան օգնում, արտաքին աշխարհում քաղաքական խնդիրներ լուծելու առումով: Ըստ երևույթին այս սև ցուցակների առկայությունը ևս մեկ անգամ գալիս է վկայելու Ադրբեջանի իշխանությունների ոչ ադեկվատ և հակաժողովրդավարական մոտեցումները:

2017-ի սեպտեմբերի 22-ին Արցախի հանրապետություն էին այցելել 4 թուրք մտավորականներ, որոնց այցից անմիջապես հետո նրանց անունները հայտնվել էր Ադրբեջանի «սև ցուցակում»: Ադրբեջանն այս անձանց վերաբերյալ հայտարարել էր միջազգային հետախուզում:

Հայերեն Русский

Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է

Իրանի ու Ինդոնեզիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ

Պակիստանի վարչապետն ու Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

ԱՄՆ-ի հետ հակամարտությունը երբեք չի ավարտվի Թեհրանի կապիտուլյացիայով․ Մոհամմադ Ղալիբաֆ

Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել․ Անդալուսիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել

Վրաստանում ընդդիմադիր գործիչը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման դատարանի շենքը հրկիզելու փորձի համար

Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները

Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը

Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին

Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի