Թողնում եմ ժուռնալիստների համերաշխ միություն. Աստղիկ Գևորգյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժուռնալիստների միության արդեն նախկին նախագահը նոր ղեկավարությանն է թողնում համերաշխ միություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 28-ին միության նախկին նախագահ Աստղիկ Գևորգյանն ամփոփեց իր ղեկավարության ընթացքում միության կատարած աշխատանքները:

«Թողնում եմ համերաշխ միություն, ոչ մի համագումար չի անցկացվել փոխադարձ վիրավորանքներով: Քննարկել ենք մեր մասնագիտության, երկրին ծառայելու, խոսքի ազատությունը պահելու հարցեր: Անկախության տարիներին կենտրոնացել ենք զանգվածային լրատվամիջոցների գործունեության իրավական կարգավորման ուղղությամբ: Առանց իրավական նորմալ հարաբերությունների չէինք կարողանա մարտահրավերներին պատվով դիմանալ»,-ասաց Գևորգյանը:

Ժուռնալիստների միությունն ակտիվ մասնակցություն է ունեցել ԶԼՄ-ների մասին օրենքի մշակմանը: «Կային դրույթներ, որոնք խանգարում էին մեր ստեղծագործական աշխատանքին, սակայն միության փորձառու լրագրողների շնորհիվ կարողացանք շատ կարևոր կետեր ներառել»,-նշեց Աստղիկ Գևորգյանը:

Գևորգյանի գլխավորությամբ միությունը անցկացրել է նաև ուսուցման դասընթացներ, օրինակ՝ «Մենեջմենտն անկախ լրատվամիջոցներում»: Անցկացվել են դասընթացներ տնտեսական, իրավական թեմաներով, ընտրությունների մասին գրող, հետաքննող լրագրողների համար: Դրանք անցել են բարձր մակարդակով: Ժուռնալիստների որակական բարձրացման նպատակով անցկացվել են նաև բազմաթիվ մրցույթներ:

Միությունը համագործակցություններ է ունեցել նաև լրագրողական կազմակերպությունների հետ: Սերտ համագործակցել է նաև ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի հետ:

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահի ընտրությունն անցկացվեց դեկտեմբերի 28-ին՝ 12-րդ համագումարի ընթացքում: Միության նախագահ ընտրվեց Սաթիկ Սեյրանյանը:

Հայերեն

Հուլիսի 13-ի միջոցառումների անոնս

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին

Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Մոջթաբա Խամենեին խոստացել է վրեժ լուծել հոր սպանության համար

Գերմանիայի ԱԳՆ-ն հայտնել է Լիբանանի վերաբերյալ Ֆրանսիայի հետ համատեղ նախաձեռնությամբ հանդես գալու մասին

ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է «Ճանապարհային ոստիկանության» անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունների մասին

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանիի հետ

Դեյվիդ Ալենը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներին

ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները պարզաբանող խորհրդատվական տեսանյութ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին