Life

Չինական սուպերմարկետում Թրամփի սանրվածքով շան ֆիգուր են տեղադրել

1 րոպեի ընթերցում

Չինական սուպերմարկետում Թրամփի սանրվածքով շան ֆիգուր են տեղադրել
ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շան՝ արեւելյան օրացույցով 2018 թվականի խորհրդանիշի հսկայական ֆիգուրը՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ լավ ճանաչելի սանրվածքով ու հոնքերով, հայտնվել Է Չինաստանի Շանսիի նահանգի Տայյուան քաղաքի առեւտրական կենտրոններից մեկի մուտքի մոտ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է People`s Daily China-ի Twitter-ում:

Մեծ սպիտակ ֆիգուրը՝ ոսկեգույն մազերով, հոնքերով ու քթով, վզին կարմիր շարֆով եւ վեր պարզած ցուցամատով, տեղադրվել Է արեւելյան օրացույցով նոր` Շան տարվա նախաշեմին, որը կսկսվի 2018 թվականի փետրվարի 18-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում