Ինովացիա

Ճապոնիան կուժեղացնի Արեգակի վրա բռնկումների դիտարկման համակարգը. Yomiuri

2 րոպեի ընթերցում

Ճապոնիան կուժեղացնի Արեգակի վրա բռնկումների դիտարկման համակարգը. Yomiuri
ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի կառավարությունը մտադիր Է ուժեղացնել Արեգակի վրա այն բռնկումների կանխատեսման իր հնարավորությունները, որոնք կարող են խախտել կապի համակարգերը, շարքից հանել արբանյակներն ու այլ տհաճություններ պատճառել: Խոսքը վերաբերում են այն բանին, որ, մասնավորապես, այդ հզորությունները լրացվեն արհեստական ինտելեկտի հնարավորություններով: Ինչպես հայտնել Է Yomiuri թերթը, նման արդիականացումը թույլ կտա ընթացիկ դիտարկման արդյունքներն ավելի համալիր կերպով համադրել անցյալում ստացված տվյալների հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ներկայում նման վերլուծությունը հնարավոր Է միայն վերջին մի քանի ամիսների տվյալների հիման վրա: Արհեստական ինտելեկտի համակարգերի ներդրումը, ինչպես ենթադրում են մասնագետները, թույլ կտա ընթացիկ դիտարկման տվյալներն արագորեն համադրել մի քանի տարի առաջ ստացված արդյունքների հետ:

Դրանով զբաղվում Է Տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների պետական ինստիտուտը, որը Տոկիոյի ռադիոհեռադիտակի օգնությամբ անընդմեջ հետեւում Է Արեգակի վրա տիրող իրադրությանը: Այժմ նախատեսվում Է ստեղծել եւս մեկ կենտրոն:

2003 թվականի հոկտեմբերին Արեգակի վրա տեղի ունեցած հզոր բռնկումը շարքից հանեց Երկրի ճապոնական արբանյակներից մեկը եւ հանգեցրեց Շվեդիայում Էներգամատակարարման մի շարք համակարգերի անջատման: Նման անոմալիաները, դիտարկումների տվյալների համաձայն, տեղի են ունենում մոտավորապես յուրաքանչյուր 11 տարին մեկ: Արեգակնային վտանգավոր ակտիվության հաջորդ բարձրակետը, ինչպես սպասվում Է, բաժին կընկնի 2020-ական թվականների կեսին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում