Պետերբուրգի ոստիկանությունը փնտրում է հետախուզման մեջ գտնվող ադրբեջանցի գործարարին
1 րոպեի ընթերցում
![Պետերբուրգի ոստիկանությունը փնտրում է հետախուզման մեջ գտնվող ադրբեջանցի գործարարին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/12/917514.jpg)
ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Պետերբուրգ քաղաքի ոստիկանությունը որոնում է Ադրբեջանի քաղաքացի Ալի Մուստաֆաևին, ով դանակահարել է ՌԴ քաղաքացուն և փախուստի դիմել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ադրբեջանցին իրեն պատկանող Range Rover մեքենայով բախվել է երեխաներ տեղափոխող ավտոբուսին, ապա վիճաբանել ավտոբուսի վարորդի հետ, ինչի ժամանակ մի քանի անգամ դանակով հարվածել է նրան և փախուստի դիմել:
Ճանապարհին տեղադրված տեսախցիկները ֆիքսել են դեպքը, հարուցվել է քրեական գործ: