2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հանրությանը ներկայացել Է ամբողջովին երկնագույն հագած: Այդ կերպ նա որոշել Է պաշտպանել իր ամուսնու՝ Քանյե Ուեսթի՝ Yeezy Boost 350 v2 Blue Tint նոր լիմիտավորված մարզակոշիկների հավաքածուն:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Vogue-ն: Հայտնին հագել Էր ոչխարենու բոմբեր, բյուստյե, գործվածքե մարզական տաբատ եւ սուր քթով բարձրակրունկ բոտիլիոններ՝ սառը վարդագույն երանգով, որն Ուեսթի կողմից ընտրվել Էր adidas-ի հետ համատեղ մշակված շարքի հերթական ռելիզի համար: Համապատասխան երկնագույն երանգով Էին ներկված նույնիսկ Քարդաշյանի մազերը:
Yeezy Boost մոդելի յուրաքանչյուր նոր ռելիզը, որը դարձել Է անցնող տարվա մարզակոշիկների առավել մեծ ժողովրդականություն վայելող մակնիշը, իրարանցում Է առաջացնում գնորդների շրջանում: Blue Tint մոդելը վաճառքում հայտնվել Է 2017 թվականի դեկտեմբերի կեսերին: Դրա հետ մեկտեղ, ինչպես կարծում Է HighSnobiety հրատարակությունը, 2017 թվականին առավել մեծ ժողովրդականություն վայելող մարզակոշիկների ցուցակում առաջին տեղն ստացել են այն մարզակոշիկները, որոնք ստեղծվել են Virgil Abloh-ի եւ Nike Air Jordan 1-ի կոլլաբորացիայով: Նշվում Է, որ դրանց հայտնվելը տարվա գլխավոր իրադարձությունն Է դարձել սնիքերհեդների համար: Կոշիկը համադրել Է երեք բրենդների՝ Nike-ի, Converseի եւ Jordan-ի ստվերապատկերները: