Արցախ

Արցախի նախագահը խորհրդակցություն է անցկացրել օրենսդիր եւ գործադիր թեւերի ներկայացուցիչների հետ

1 րոպեի ընթերցում

Արցախի նախագահը խորհրդակցություն է անցկացրել օրենսդիր եւ գործադիր թեւերի ներկայացուցիչների հետ

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 25-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել օրենսդիր եւ գործադիր թեւերի ներկայացուցիչների հետ:

Քննարկվել են 2018թ. հանրապետությունում իրականացվելիք մի շարք ծրագրերի վերաբերող հարցեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հատուկ ուշադրություն է դարձվել հանրապետության հարավային հատվածների սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրներին:

Երկրի ղեկավարը կարեւորել է ծրագրերի համապարփակ մշակումը եւ համակարգված աշխատանքի իրականացումը՝ դրանք համարելով նախագծերի արդյունավետ իրականացման կարեւորագույն գրավականը:

Խորհրդակցությանը ներկա էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում