Վրաստանում սկսվել Է Անակլիայի խորջրյա նավահանգստի շինարարությունը
1 րոպեի ընթերցում
![Վրաստանում սկսվել Է Անակլիայի խորջրյա նավահանգստի շինարարությունը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/12/917342.jpg)
ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի սեւծովյան Անակլիա քաղաքում սկսվել Է խորջրյա նավահանգստի շինարարությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է հանրապետության վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին:
Նրա խոսքով՝ դա ամենանասշտաբային նախագիծն Է 21-րդ դարի Վրաստանում: «Դա եզակի նախագիծ Է, քանի որ Վրաստանը դրանով կհաստատի իր դիրքը Մետաքսի ճանապարհի քարտեզի վրա: Այդ նավահանգիստը հնարավորություն կտա մեր երկրին ընդունել ամենամեծ նավերը եւ, ելնելով դրանից, համաքայլ ընթանալ տարածաշրջանում կոնտեյներային եւ այլ փոխադրումների աճող դինամիկայի հետ»,- ասել Է վարչապետը եւ հավելել, որ շինարարության ընթացքում գործի կդրվի մի քանի հազար մարդ, իսկ ապագայում նավահանգիստն զգալի ազդեցություն կունենա երկրի տնտեսության վրա:
Սպասվում Է, որ Անակլիայի նավահանգիստը կսկսի աշխատել 2021 թվականին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: