Life

Գիտնականները նշել են ձկնամթերքի անսպասելի օգուտը

1 րոպեի ընթերցում

Գիտնականները նշել են ձկնամթերքի անսպասելի օգուտը
ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փենսիլվանիայի գիտնականները պարզել են, որ ձկնամթերքի գործածումը, թեկուզեւ շաբաթական մեկ անգամ, նպաստում Է լավ քնին եւ բարձրացնում Է մտավոր ընդունակությունները: Ինչպես հայտնել Է MedicalXpress-ը, մասնագետների հոդվածը հրապարակված Է Scientific Reports հանդեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հետազոտությանը մասնակցել Է 9 – 11 տարեկան 541 երեխա: Երեխաներն անցել են անկետավորում՝ նշելով, թե որքան հաճախ են ձկնամթերք գործածել անցյալ ամսին:

Նրանք նաեւ մասնակցել են IQ թեստին, որը կոչվում Է «Վեքսլերի ինտելեկտի սանդղակ երեխաների համար», որտեղ գնահատվում են բանավոր եւ ոչ բանավոր ունակությունները: Քնի որակը (դրա տեւողությունը եւ անընդհատությունը) գնահատվել Է ծնողների պատասխանների հիման վրա: Մասնագետները հաշվի են առել ծնողների կրթության մակարդակը, նրանց ընտանեկան դրությունը, մասնագիտությունը եւ ընտանիքում որդիների եւ դուստրերի թիվը:

Այն երեխաները, որոնք ձուկ են կերել ամեն շաբաթ, 4,8 բալ ավելի են հավաքել, քան հետազոտության մնացած մասնակիցները: Նրանք ավելի քիչ են տառապել քնի խանգարումներից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում